ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Աղոթարան

Աղոթարան
14.09.2026 | 00:03

Օգնի՛ր մեզ Տեր,
Օգնի՛ր մեզ, Աստված Փրկիչ մեր,
Քո անվան մեծ փառքի համար։
Տե՜ր,
փրկիր մեզ և քավիր մեր մեղքերը։
Պարսպած պահիր Քեզ հուսացող ժողովրդին, հաղթող և պատվական Խաչիդ հովանու ներքո՝ խաղաղության մեջ։
Ամեն։


«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 4808

Մեկնաբանություններ